26 Ապրիլի, 2025

ԵԱՀԿ-ն պարտավորվել է երկարաժամկետ համագործակցել Ադրբեջանի հետ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Ըստ նրա՝ հանուն խաղաղության, երկխոսությունն ու ջանքերը պետք է շարունակվեն:

«Եթե մենք ցանկանում ենք հասնել կայուն խաղաղության, մենք պետք է դա անենք, իհարկե, ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Հուսով եմ և գիտեմ, որ Հարավային Կովկասում համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։

ԵԱՀԿ-ն այս ճանապարհին կաջակցի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշել է նա։

Լրահոս