«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ ապրիլի 22-ին այցելել է ատամնաբուժական կլինիկա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, որի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար:
66