26 Ապրիլի, 2025

Ֆրանսիացի պատգամավոր Կոնստանս Լե Գրիպը X-ում կտրուկ մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գրառումը, ով Ադրբեջանն անվանել է «կարևոր գործընկեր տարածաշրջանում»:

«Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են, տիկին բարձր ներկայացուցիչՁեր գործընկերների հետ քննարկել եք նրանց գործը: Եվրամիությունը պետք է քաջություն ունենա բարձրաձայն խոսել ազատության և ժողովրդավարության մասին՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների»,- գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը։

Լրահոս