Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին Քաղաքացու օրվա կապակցությամբ…
Ի՞նչն ես շնորհավորում։ Ի՞նչ դրական բան ես արել մեզ համար։ Ի՞նչ ես տվել քաղաքացիներիդ, բացի կորուստներից, անվերջ թանկացումներից ու ապագայի հանդեպ վախից։ Ինչպե՞ս ես համարձակվում շնորհավորել այն ժողովրդին, ում ձեռքից խլել ես հողը, հպարտությունը, սերն ու հանդուրժողականությունն իրար հանդեպ։
Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորումես։ Կորցրած սերո՞ւնդ։ Պարտված պատերա՞զմ: Մեր արծիվ տղաները, որոնք պիտի հպարտություն բերեին Հայաստանին, զոհվեցին, մոռացվեցին կամ մնացին հաշմանդամ ու անտեսված։ Դուք հանձնեցիք մեր հողերը, քանդեցիք բանակը, ջախջախեցիք դիվանագիտությունը, հարցականի տակ դրեցիք մեր հավատքը։ Ազգային գաղափարախոսությունը ջնջում եք ու փոխարենը ներդնում թուրքամետ, գլոբալիստական «արժեհամակարգ»՝ այնպիսի արժեքներ, որոնք խորթ են հայ ժողովրդին և վտանգավոր՝ հայկական պետության համար։
Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար, շնորհավորելու առիթ չկա: Բայց դու մեզ չե՜ս հաղթել, մեր պայքարը չի՜ ավարտվել։ Հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը վերջապես կազատվի քեզնից ու, քաղաքացու օրը իսկապես տոն կլինի՝ հպարտության, հաղթանակի և վերածննդի օր։ Մենք կրկին կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը ու կկառուցենք մեր երազանքների Հայաստանը»։