Երեկ՝ ապրիլի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ հերթական օպերատիվ միջոցառումն են իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում:
Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային:
Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանում են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: