25 Ապրիլի, 2025

Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:

Ըստ նախագծի` այն քաղաքացիները, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելիս, տուգանվելու են 10000 դրամի չափով, իսկ նրանք, ովքեր օգտվելու են, ենթադրենք, իրենց ընտանիքի մեկ այլ անդամին տրված արտոնությունների փաթեթից, տուգանվելու են 15000 դրամի չափով։

Լրահոս