Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով:
Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։