Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արծրուն Հովհաննիսյանը գիտի, որ Վերմախտը պատմական Հայաստանը վերականգնելու մտադրություն չուներ։ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող չիմանալ, որ Ստալինգրադում պարտության դեպքում Թուրքիան կներխուժեր ԽՍՀՄ՝ և՛ Հայաստան, և՛ Վրաստան, և հենց այդ պատճառով էլ 150,000-անոց բանակը պահում էր մեր սահմաններին։
Արծրունը չի խոսում ինքն իր անունից. դուք էկրանին տեսնում եք Արծրունին, բայց լսում եք Փաշինյանին։ Նիկոլին դուր չի գալիս այն փաստը, որ Ռուսաստանը «ժամանակ և հնարավորություն ունի կրկին զբաղվելու Հայաստանով», այդ իսկ պատճառով նա հարձակվում է քարոզչությամբ և ֆաշիզմի ռեաբիլիտացմամբ Հանրայինի եթերում։
Ավելացրեք դրան այն փաստը, որ դեռևս ապրիլի կեսերին Կայա Կալլասը սպառնացել էր բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք մայիսի 9-ին կայցելեին Մոսկվա: Փաշինյանի կարծիքով՝ ֆաշիզմի ռեաբիլիտացիան կմեղմի էստոնացի Կալլասի զայրույթը»:
58