Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 հազար խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: