mnews

6 Դեկտեմբերի, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռևս անորոշ վիճակում է: Թեև ՀՀԿ համագումարի օրը նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, և յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ: ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետևանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»:

Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որևէ հայ, որը դիմում կգրի և կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միևնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է: Այսպիսով «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս