Այսօր հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում ինքը որոշել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ |
Լրահոս
-
Ասածս, համոզված եմ, Ձեզ դուր չի գա․ Փաշինյան
-
Այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր էլի կլինեն. Գրիգորյանը` Ադրբեջանում կրկնվող երկրաշարժերի մասին
-
Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
-
Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է. «Հրապարակ»
-
Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովուրդ»
-
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են. «Հրապարակ»
-
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
-
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
-
Շնորհակալ եմ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ձեր ջանքերի համար․ Փաշինյանը՝ Մակրոնին
-
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
-
Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի. «Հրապարակ»
-
Ողբերգություն` Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոնավաճառում. կան զոհեր և վիրավորներ
-
Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
-
Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
-
Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
-
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
-
«Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
-
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարող է գտնել․ Փաշինյանը՝ օգտատիրոջը
-
Քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ. Շիրակի մարզպետ
-
Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով
-
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նոր նախարարների երդման արարողությունը. ներկա է գտնվել Փաշինյանը
-
Հայաստանը գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար. ԵԱԶԲ
-
Երևանի բնակիչները խարդախությամբ վճարահաշվարկային տերմինալներից բանկային հաշիվներին գումար են փոխանցել
-
Ցինիզմի նոր որակ, անպատասխանատու հայտարարություններ՝ ընդդեմ լրատվամիջոցների, լրագրողների. ՀԺՄ
-
9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
-
Իշխանավորները կարող են լաքշերի վոյաժներով շրջագայել, ուսուցիչները` զրկվե՞ն խրախուսական վճարներից
-
Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, նա աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու
-
Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը
-
Վաղարշապատում բարեկարգումը կազմակերպվել է ապօրինի ջրօգտագործմամբ. ԲԸՏՄ-ն 13 ապօրինի խորքային հոր է կասեցրել