«Փաստ» օրաթերթը գրում է. Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջև խիստ թեժանում են:
Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ–ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գևորգյանը:
Բանն այն է, որ ինչպես մյուս տեղերում, այստեղ էլ ՀՀԿ վերնախավը «գծել է» իր թեկնածուների «Ճանապարհային քարտեզը», այսինքն` թե ով որ տարածքում է ծավալելու ձայներ հավաքելու գործընթացը: Բայց այստեղ արդեն մեկը մյուսի «բոստանն» է մտնում: Ըստ «Փաստի» տեղեկությունների` Սեյրան Սարոյանն ու Շմայսը «մտել են» Հոկտեմբերյանի` նույնն է, թե Նահապետ Գևորգյանի համար «նախատեսված» տարածքը: Նահապետը պիտի որ թույլ չտա: Ու առաջին հերթին, մեր տեղեկություններով, արդեն գանգատվել է ՀՀԿ վերնախավին: Դե, խաղի կանոններ կան, մի՛ խախտեք, էլի…»:
Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում: