«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո։
Մերժման հիմնավորումը եղել է այն, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այսինքն նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում:
Աբրահամյանը նպատակադրվել է այս մեկ տարում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի 2018 թվականին ավելի լուրջ հավակնություններով եւ ավելի ամուր դիրքերից կարողանա հանդես գալ: Ի դեպ, ապրիլի 24-ին էլ Հովիկ Աբրահամյանը բավական զուսպ խոսեց իշխանությունների և իր ծրագրերի մասին չօգտագործելով «գետերի և առվակների» հայտնի հռետորաբանությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում