SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ 2 քաղաքացի:
Վիրավորները հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են:
26