«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն ՀՅԴ-ականները մտադիր են «կոսմետիկ» փոփոխություններ անել կառավարությունում:
Մասնավորապես, սև ամպեր են կուտակվում ՀՅԴ-ի երկարամյա նախարարներ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխին, թե ում «կզոհաբերեն» դեռ պարզ չէ:
Բայց որ հին դեմքերին ՀՅԴ-ն պատրաստ է փոխարինել միայն հին դեմքերով, ավելի քան ակնհայտ է: Այս օրերին կառավարության կազմում տեղավորվելու փորձեր է անում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ավելին հանուն պաշտոնի, նա անգամ ավելի բարյացկամ է դարձել լրագրողների նկատմամբ, ինչը նախկինում դժվար էր տեսնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
12