Ոստիկանության և քաղաքացիների բախումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրան օգնել են հիվանդանոց տեղափոխել երկու ակտիվիստ:
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վնասվածքը ծանր չէ, բայց թույլ չեն տալիս այցելել Փաշինյանին պատճառաբանելով, թե դա էթիկայի նորմերի տեսանկյունից ճիշտ չէ:
«Ես իմացա, որ ժողովուրդը դեռ այնտեղ է և չի ուզում ցրվել: Ուրախ եմ, որ մարդիկ հավատում են փոփոխության…»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով իր առողջական վիճակին նա նշեց, որ վատ չի զգում և պատրաստվում է վերադառնալ ցուցարարների մոտ:
«Կոշիկս է պոկվել միայն ու հագուստ պատռվել է. կգնամ տուն, կփոխվեմ ու կվերադառնամ մարդկանց մոտ: Ես դեռ հայտարարություն ունեմ անելու…ես կմիանամ ցուցարարներին »,-ասաց Փաշինյանը:
30