«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:
Եթե ՊԵԿ-ի վերջին նամակն էլ մնա անպատասխան, ապա, Անանյանի խոսքով, ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է մի քանի երգիչների պրոդյուսերների հետ: Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շեշտեց Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետևաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում