8 Փետրվարի, 2025
Այս ընթացքում մենք ենթարկվել ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից:

Այս մասին ՄԱՍԿ (Միասնական ազգային սահմանադրական կուսակցության) համագումարին ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Նա հայտարարել է, թե իր նախկին աշակերտը, իրեն մեղադրելով թիմին դավաճանելու մեջ, իրեն համեմատել է ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ, իսկ համեմատության իմաստը նրանում էր, որ իբր նա է Հակոբյանին տարել ՔՊ, աճեցրել է, իսկ ինքն էլ դավաճանել է:

«2017-ին, երբ ՔՊ-ն «Ելք» դաշիքնով մասնակցում էր ԱԺ ընտրություններին և ուներ կադրային լուրջ խնդիր, Մխիթար Հայրապետյանը շատ լավ էր ճանաչում ինձ, ամեն առիթով հպարտանում էր, ներկայացնում ինձ, իմ անցյալ ուղին, արցախյան բոլոր պատերազմներին իմ մասնակցությունը, որպես ուսուցիչ իմ գիտելիքները և դրանք մատաղ սերնդին փոխանցելու կարողությունները, իմ սկզբունքայնությունն ու անկաշառությունը: Ինձ այդ ժամանակ առաջարկվեց միանալ թիմին և առաջադրվել որպես պատգամավոր»,- պատմեց պատգամավորը՝ հիշելով, որ ինքը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 861 ձայն է ստացել և դա լուրջ արդյունք էր, իսկ արդեն 2019 թվականին ինքը ստացել է ավելի քան 3,500 ձայն, այս դեպքում, իհարկե, մեծ էր վարչապետի գործոնը․ «բայց կներեք, ես էլ ուսապարկ չէի»:

Ըստ Ասլանյանի՝ ինքն ու Աղազարյանն ամեն ինչ արել են, որ ՔՊ-ում ապահովեն առողջ, անկաշկանդ մթնոլորտ:

«Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի, որովհետև մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ համարվել»:

Լրահոս