Մի քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ փետրվարի 1-ից կրկին ԱՊՊԱ-ի գինը բարձրացել է: Նա 30 տարվա հին սովետական մեքենա է վարում եւ օգտվում է «Սիլ» ապահովագրական ընկերությունից: Մեզ հետ զրույցում ասաց. «Մի քանի օր առաջ կնքում էի ԱՊՊԱ, պարզվեց, որ 3 ամսվա համար պետք է վճարեմ 14 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն պայմանագրի համար վճարել եմ 12 հազար։ Ասեմ, որ «Սիլ»-ում դեռ ամենաէժանն ա, մյուսները 16-17 հազար են պահանջել այդ պայմանագրի համար։ Խոսքը հին, սովետական մեքենայի մասին է` 30 եւ ավելի տարիք ունեցող»։
Մեզ դիմած անձը շեշտեց, որ ամենաբարձրը «Լիգա ինշուրանսի» առաջարկած գինն է։ Մենք զանգահարեցինք այդ ընկերություն, թանկացման վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Քանի որ ապահովագրական ընկերությունները՝ ամեն մեկն առանձին իր հաշվարկի մեթոդն ունի, ու այդ մեթոդն էլ բյուրոյի կողմից հաստատված է։ Գների բարձրացումը կամ տարբերությունը միայն ազատականացման հետեւանք է, հաշվարկի մեթոդներն են փոխվել, ոչ բոլոր դեպքերում է էդպես․ կան դեպքեր, որ ավելի մատչելի են հիմա, կախված են մեքենայի, վարորդական պատմության, մեքենայի տարբեր ցուցանիշի հետ»։
Ի դեպ, մեզ դիմած քաղաքացին հայտնեց, որ ապահովագրականում իրեն հորդորել են 1 տարով կնքել պայմանագիրը, որովհետեւ մարտից էլի թանկանալու է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում