«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում անհետ կորած զինվորների ծնողներից այն մասին, որ նախորդ տարի, երբ իրենք փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանը, թերեւս նման դեպքերը բացառելու համար, հանդիպել է ծնողներին, խոստացել է բաներ, որոնք այժմ չի կարողանում իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Անդրանիկ Քոչարյանը ծնողներից մի քանիսին ասել է, թե իրենց հանձնաժողովը հստակ տեղեկություններ գիտի անհետ կորածների մասին, երբ ծնողները խնդրել են, որ իրենց եւս ինֆորմացիա տան որդիների մասին, Քոչարյանը հոխորտացել է, թե դա միայն իշխանությունների գործն է, ուժայինները կորոշեն՝ ինչ ասել, ինչ ոչ, ինքը չի կարող ծնողներին տեղեկություններ տալ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատ ծնողներ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգահարել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներին եւ խնդրել, որ իրենց որդիների պահման վայրի մասին ինֆորմացիա տան: Սակայն գրեթե բոլոր պատգամավորները ծնողներին պատասխանել են, թե Քոչարյանի այդ հայտարարությունից տեղյակ չեն, անհետ կորածների մասին էլ գիտեն այն, ինչ ծնողները։
Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարություններով վատ դրության մեջ է դրել անհետ կորածների ծնողներին, խաղացել նրանց հույզերի հետ եւ անհարմար իրավիճակ ստեղծել ոչ միայն իր, այլեւ թիմակիցների համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։