Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հիվանդանոցում պարզել են, որ Իսակովի պողոտայի թիվ 24/9 հասցեում գործող «Էվոլուշն» ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 21-ամյա Ստյոպա Հ․-ն իր մոտ եղած հարթաշուրթով հարվածել է Էրիկ Վ․-ին՝ պատճառելով վնասվածք:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված հասցեից ձերբակալել են Ստյոպա Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ստյոպա Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։