«Երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց մեր գործընկեր Նաիրի Զաքարյանը։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և համայնքապետարանի անձնակազմը խորին ցավակցություններն են հայտնում գործընկերոջ ընտանիքին ու մերձավորներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի խորհրդական Նաիրի Զաքարյանն ինքնասպանություն է գործել: