Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 10-ին:
Դատարանը չի բավարարել Վարդանյանի և ոչ մի միջնորդություն՝ ստանալ գործի պատճենները, ծանոթանալ տեսանյութերին, մուտք գործել համացանց։ Մինչ լսումների մեկնարկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ իր վրա ճնշում են գործադրել, որպեսզի ստիպեն հետին թվով ստորագրել քննչական փաստաթղթերը (այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները):
30