«Սկզբից հայտնաբերվեց, որ Թայլանդի առողջապահության նախարարությունը հրաժարվել է այս դեղամիջոցից՝ հիմնավորման մեջ նշվելով, որ ուսումասիրության 33-րդ ամսում սահմանված չափանիշներից պացիենտների լաբորատոր ցուցանիշներում բացասական շեղումներ են արձանագրվել, արդյունքում Գենսուլինի որակը գնահատվել է որպես ոչ բավարար։ ՀՀ ԱՆ սկզբից հերքեց այդ փաստը, այնուհետև , երբ հրապարակվեց Թայլանդի առողջապահության նախարարության փաստաթղթերը, նրանք պարզաբանեցին , որ որակի խնդիրներ ունեցել են որոշակի խմբաքանակներ:
Նշեմ, որ Gensulin N-ի հիմնական անցաթուղթը Եվրոպական Միությանն անդամակցող Լեհաստանում գրանցումն է, որը չի անցել կլինիկական փորձարկումներ։ Եվ այսպես,
1. Գենսուլինի կիրառումից հետո հիվանդների շուրջ 70 %-ի մոտ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մնացել է թույլատրելի սահմանից աննախադեպ բարձր, հիվանդները նշում են բազմաթրվ շաքարախոի բարդությունների առկայություն՝ հատկապես աչքերի, երիկամների, նյարդերի, սրտի և արյունատար անոթների ախտահարումով, դիսֆունկցիայով և անբավարարությամբ, որը խաթարում է հիվանդության կառավարման հետևողականությունն ու շարունակականությունը՝ հանգեցնելով բնակչության հիվանդացության և հաշմանդամության աճին, ինչը զգալիորեն ավելացնում է առողջապահական ծախսերը։
2. Gensulin N–ի ոչ բավարար էֆեկտիվությունը բերում է չափաբաժինների ավելացում, ինչի հետևանքով գնումների ծավալը կտրուկ աճելու է։ Արդյունքում պետական միջոցները վատնվում են անտեղի:
Մի քանի տասնյակ հիվանդներ դեղի կողմնակի ազդեցությունների հետ կապված դիմել են Առողջապահության նախարարություն, որին ի պատասխան ստացել են անհեթեթ և ամենակարևորը բոլորին տրվել է նույն պատասխանը, չնայած բարդությունները եղել են տարբեր.
Ի դեպ, հիվանդների մեծ մասը հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին ,ծախսելով ամիսը մինչև 20000 ՀՀ դրամ:
Հորդորում եմ համապատասխան մարմիններին ՀՀ ԱՆ նախարարին տալ հետևյալ հարցերը.
1. Ինչու են թաքցնում այս ինսուլինի կողմնակի էֆեկտները և որն է նրա շահը, երբ դանդաղ մահամում են ինսուլինկախյալ շաքարախտով հիվանդները:
2. Արդյոք հաշվառել են, թե բնակչության ո՞ր մասն է հրաժարվել Gensulin N–ից վատ որակի պատճառով, որով վարկաբեկվում է պետության կողմից իրականացվող քաղաքականությունը։
3. Հարցրել են ներզատաբաններին, թե ինչ կարծիք ունեն Gensulin N–ի օգտագործման ոչ արդյունավետության և հետևանքների մասին ։
4. Ինչպես է արվել Gensulin N գնումները և Հայաստանյան որ լաբորատորիան է կատարել ֆորմուլայի ստուգումը (հուշում ՝ այդպիսի լաբորատորիա չկա)»։