ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 զոհ և 1 տուժած․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի դին։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։