7 Փետրվարի, 2025

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ և 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգու, տարհանվել է մոտ 10 քաղաքացի, իսկ հրշեջներն էլ այնուհետև նախ կանխել են առաջին հարկի բնակարանում առաջացած կրակը, ապա մարել այն։

Բնակարանի ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։

Լրահոս