7 Փետրվարի, 2025

Փաստաբանների պալատից հայտնում են․ «Փետրվարի 10-ին տեղի է ունենալու Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի խորհրդի կազմը, ինչպես նաև քվեարկության է դրվելու իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և փաստաբանական համայնքի նկատմամբ խտրական հարկային քաղաքականության կիրառումը դատապարտող հայտարարությունը:

Նույն օրը փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից  օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»:

Լրահոս