7 Փետրվարի, 2025
Հայ-թուրքական սահմանի՝ Ռանչպար գյուղի հատվածում թուրքական կողմից սահմանն ապօրինի հատած անձը կամ անձինք արդեն շուրջ երկու ամիս է՝ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հաղորդեց հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման մասին։ «Տվյալներ են ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- նշվում էր ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունից շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ԱԱԾ-ի հետ՝ պարզելու, ի վերջո, հատել են, թե ոչ, եթե ոչ, ապա ով է կանխել, եթե այո, ապա արդյո՞ք սահմանախախտ անձինք հայտնաբերվել են, թե՝ ոչ, պարզվել է առհասարակ, թե քանի անձ է հատել սահմանը, պարզվեց՝ ոչ, արդեն երկու ամիս է՝ ստուգում են։

 

 

Լրահոս