«Հրապարակ» թերթը գրում է.
««ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարևոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։
Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների» Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, և հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
8