ԱԳ նախարարի հրաժարականից հետո հրաժարականի դիմումներ են գրել նաեւ ԱԳ փոխնախարարները, որը շուտով կհրապարակվի: Այս մասին գրում է Armlur.am-ը: Կայքի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել: Կայքի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում: Կայքի աղբյուրները փոխանցում են, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ եւս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից: Կայքի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռեւս չհրապարակել, մինչեւս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն: