4 Փետրվարի, 2023

Փետրվարի 4-ին շարունակել եմ առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ լուսանկարներ հրապարակել այդ հանդիպումներից:

«Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:

Այս շաբաթ մեկնարկած շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր շարունակվելու են։

Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին,

սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին»,- գրել է նախարարը։

Լրահոս