5 Մայիսի, 2022

Երեկ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։

Արաբկիրի ոստիկանները, այնուհետև ոստիկանության Արարատի մարզային վարչության վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն Արարատի մարզի բնակիչ 31-մյա Նարեկ Սարգսյանին։

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն կատարում են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում  նա ներկայանում է ոստիկանության Արտաշատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։

 

Լրահոս