9 Մայիսի, 2022

ՀՀ ԱԻՆ-ը նոր տեղեկություն է հայտնել այսօր Դեբետ գետն ընկնելու հետևանքով մահացած «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի դեպքի մասին, մասնավորապես նշվում է, որ նա նավարկելիս է եղել ռետինե նավակով։

«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս