11 Մայիսի, 2022

Այսօր, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի  սրտի մասում հրազենային վնասվածքով։ Մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Ա․ Ե-ն է, ով բանակ է զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։  Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։

Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Լրահոս