17 Նոյեմբերի, 2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստին հայտարարեց, որ առաջարկում են ըստ տարիների մարզերում ևս կրճատել եկամտահարկի կիրառության շրջանակները։

«Դրա հիմնական նպատակները 2-ն են։ Մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչ­պես նաև հիփո­թե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա՝ երկարա­ժամ­կետ հեռանկարում ընդլայ­նումը զսպելն է: Այս առումով, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտահարկը 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերում։ 2029 թվականի հունվարի 1-ից հետո չի վերադարձվի եկամտահարկը, եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- մանրամասնեց նախարարը։

kotayk

Լրահոս