Այս տարվա վերջ Հայաստանում գնաճի ցուցանիշը թիրախից բավականին ցածր կլինի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի մեր թիրախին մոտ», – նշեց նա։
ԿԲ նախագահի խոսքով արտաքին հաշիվների տեղաշարժերի հետ կապված կարող են լինել զարգացումներ, որոնց ներքո կարող է լինել թե՛ ազգային արժույթի ամրապնդում, թե՛ ազգային արժույթի արժեզրկում։
Գալստյանն ընդգծեց ֆիսկալ ու մոնետար բարձիկների ստեղծումն ու կառավարումը նպատակ է հետանդում հնարավոր սցենարները հաշվարկելով ունենալ այնպիսի լուծումներ, որոնք չեն խաթարի մակրոտնտեսական կայունությունը։
9