Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում անդրադարձել է ֆերմերները դժգոհություններին կապված կաթի գնի հետ.
«2 տարի առաջ կաթի գինը 130 դրամի սահմանում էր, անցած տարվա ինֆլյացիոն ճնշումից հետո գինը բարձրացել էր, այս տարի վերադարձել է նախկին ստանդարտին:
Որոշակի խնդիր կա ոչ թե հանրապետության ամբողջ տարածքում, այլ 1-2 օջախներում, որտեղ խոշոր մթերողներն արտահանողներն են եղել, և, ըստ էության, այսօր կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառով դեպի ՌԴ այդտեղ կաթի ավելացում կա: Հիմա մեր թիմերն աշխատում են, որպեսզի կարողանանք տեղային խնդիրը լուծել»:
6