9 Նոյեմբերի, 2023

Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանն վերաբերող և այլ հարցեր։

Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը վստահեցրել է. Տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընոտ կազմակերպելու համար:

Ձուկ-ձկնամթերք արտահանող գործարարները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտությունը նաև արձանագրելով ՍԱՏՄ սահմանային տեսուչների պատշաճ, օրենսդրությանը համապատասխան աշխատանքն ու աջակցելու պատրաստակամությունը:

Լրահոս