2 Մայիսի, 2023
Թուրքիայի հարավ–արևելքում նավթի նոր հանքեր են հայտնաբերվել, արտադրողականությունը օրական 100 հազար բարել է գնահատվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Yeni Şafak-ը։

«Նավթի հանքավայր ենք հայտնաբերել Ջիզրե քաղաքի մոտ` Գաբար լեռում, արտադրողականությունը օրական մոտ 100 հազար բարել է։ Արդեն սկսել ենք բարձր որակի նավթ մատակարարել նավթամշակման գործարան», – ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով` հանքն իր անվանումը ստացել է ի պատիվ Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) զինյալների կողմից 2017 թվականին սպանված ուսուցչուհի Այբյուկե Յալչընի։

Էրդողանը հավելել է, որ նավթը 2.6 կմ խորության վրա է, պաշարները տասնյակմիլիարդավոր դոլարներ են գնահատվում։

kotayk

Լրահոս