18 Հունվարի, 2025

«Փաստ» թերթը գրում է.

«Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային ծառայության մեջ եղած, այժմ ծառայող, առաջիկայում զորակոչվելիք տղաներին, նրանց ծնողներին, հատկապես՝ մայրերին: Ի լրումն ամենի, Նիկոլ Փաշինյանի խոսքը սրբապղծություն ու աններելի վիրավորանք է իր իսկ մեղքով զոհված մեր հազարավոր տղաների լուսավոր հիշատակի հանդեպ:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Փաշինյանը իր գործած աղետների նոր «մեղավորներ» է գտել: Սկզբում «մեղավոր» էին «նախկինները», ռուսները, գեներալները, այլ բարձրաստիճան զինվորականները: Հիմա արդեն Փաշինյանը որոշել է, որ մեղավոր են ծնողները, որոնք իրենց որդիներին սխալ են դաստիարակում: Միաժամանակ, Փաշինյանը մեղադրում է տղաներին՝ հայտարարելով, որ նրանք… տղա չեն, այլ, խոսակցականով ասած՝ «մամայի բալիկներ»:

Սա և՛ մեղադրանք է Փաշինյանի կողմից, և՛ խոր անձնական վիրավորանք: Այսինքն, Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու: Արդյո՞ք չի ստանալու: Բայց նույնիսկ դա՝ մի կողմ: Առանցքայինն այն է, որ Փաշինյանը համարձակվում է վիրավորել ու մեղադրել տասնյակ հազարավոր ծնողների ու հատկապես մայրերի, որ անասելի դժվարություններով մեծացրել են իրենց զավակներին, ուղարկել բանակ, իսկ հետո, Փաշինյանի վարած ձախավեր «քաղաքականության» պատճառով, նրանցից շատերը «սև թուղթ» են ստացել, շիրմաթումբ՝ «Եռաբլուրում», հիմա նաև՝ մեղադրանք ու վիրավորանք: Իսկ շատերն էլ արդեն քանի տարի է՝ կքած են հաշմանդամ դարձած զավակին խնամելու հոգսերի տակ:

Մի խոսքով, էլի մեղավոր են բոլորը: Դե, իրենից բացի: Իսկ Փաշինյանը մի հարցում իրավացի է. երևի իսկապես մեղավոր ենք բոլորս: Բայց միայն այն հարցում, որ դեռ ինքն ու իր խմբակն են Հայաստանում իշխանության»։

Լրահոս