Այսօր՝ հունվարի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս պահին ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։
28