18 Հունվարի, 2025
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է անցյալ տարվա լավագույն 700 թիմերի ցուցակը։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է առաջին տեղը։

Հայկական 4 ակումբ ևս ընդգրկվել է այս վարկանիշում։ «Նոան» անգլիական «Բրայթոնի» հետ կիսում է 153-րդ տեղը և հայկական ակումբների շրջանում ունի ամենաբարձր վարկանիշն այս ցանկում։ Վարկանիշում ընդգրկվել են նաև «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։

«Նոա» — 153-րդ տեղ

«Փյունիկ» — 277-րդ տեղ

«Արարատ-Արմենիա» — 311-րդ տեղ

«Ուրարտու» — 367-րդ տեղ

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս