Թուրքիան պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նախարարն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
«Մենք աջակցում ենք արդար և կայուն խաղաղության հասնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ պետք է մասնակցեն այդ նախաձեռնություններին: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ»,- ասել է Ֆիդանը։
40