Առայժմ մանրամասներից զերծ են մնում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վարույթն իրականացնող մարմինը դիտարկել որպես ատելության խոսք։
Թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր՝ հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
38