Հիշեցնենք ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ սպանվածի դստեր իր կնոջ Լիանա Մարգարյանի, գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով տան մեջ սպանել է 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և, երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո, վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։
Լիանա Մարգարյանը տեսանյութ էր տարածել, որում պատմում էր, որ ինքը թաքնված է Գոռ Տեր-Եսայանից, որովհետեւ նա հետապնդում եւ սպառնում է իրեն։