Ողջունելով նախաձեռնության հեղինակներին և ներկաններին` Շիրակի մարզպետը նշել է, որ այսպիսի ձեռնարկներն օգնում են կյանքին ճիշտ հայացքով նայելու և սերունդներին հայրենանվեր գաղափարներով դաստիարակելու. «Արցախյան բոլոր պատերազմներում մեր հերոս տղաները մաքառեցին մինչև արյան վերջին կաթիլը, գիտակցաբար գնացին մահվան, որպեսզի փրկեն հայրենի հողն ու հարազատներին։
Նրանց մենք պետք է հիշենք, հիշատակը վառ պահենք ու պետք է կառուցենք այն հզոր, խաղաղ ու բարեկեցիկ հայրենիքը, հանուն որի ընկան մեր հերոս տղաները։ Շնորհակալություն Ձեզ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու, հայրենիքի համար փառքով անմահացած հերոսների պուրակ հիմնելու, հայրենիքն ու մեր բնօրրանը սիրելու և շենացնելու ձգտման համար»։
Նշենք, որ նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը երազգավորսցի բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանինն է։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին։