Մայիսի 25-ին ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել վիրաբուժական բաժանմունքում, հարակից տարածքներում ու շինություններում:Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։
Արդյունքում լվացքատանը տեղադրված ջրի բաքերի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում զիպ փականով պոլիէթիլենային տոպրակում, առկա են եղել ընդհանուր 12,92 գրամ քաշով, 35 հատ սպիտակ, կլորավուն, կասկածելի հոգեմետ դեղահաբեր, իսկ երկրորդում անձեռոցիկով փաթեթավորված, ընդհանուր 0,84 գրամ քաշով, 5 հատ սպիտակ, կլոր, դիազեպամին նմանվող հոգեմետ դեղահաբեր: