«Մենք շատ մոտ ենք իրար։ Բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև շարունակվում են։ Հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա։ տեսնո՞ւմ եք Հայաստանից իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, նրանք ի վիճակի չեն մտածել ապագայի մասին»,- հայտարարել է Սեյիդովը և պնդել, որ հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում։
«Շրջափակո՞ւմ գոյություն չունի, այսպես կոչված ցեղասպանությո՞ւն միանգամայն դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակո՞ւմ բոլորովին սխալ կարծիք, սադրանքնե՞ր Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ռազմական գործողություննե՞ր ցավոք, մենք տեսնում ենք», – ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը հայկական կողմին կոչ անելով «նստել ու ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ ապագայի շուրջ»։