«9-րդ պաշտպանական շրջանում հակառակորդը ճեղքել էր պատպանական դիրքերը դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջեբրայիլի մատույցներին։ Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց են տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերն անարդյունք են լինլու կամ էլ պետք է գնանք ցավոտ զիջումների։ Դա էր պատճառը, որ 2020թ-ի հոկտեմբերի 26-ին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին, բայց ինչքան էլ հասկանայի այդ զիջումների պոտենցիալ անհարժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Մյուս կողմից քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարը ուներ կոնկրետ նպատակ ու մոտիվացիա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով բանակցություներից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը Շուշիի գրավումն էր ընդ որում ոչ միայն խոհրդրանշական իմաստով։
«Շուշին վերցնելով ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհելով 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը։ Շուշիի անկման հետադարձ պատմությունն իմ հայացքով հետևյալն է․ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը վերականգնեու վերաբերյալ էին։ Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտը արված է, բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն փակել ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈւ Գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը, սա ի դեպ պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, Գլխավոր շտաբը չէր հաստատում, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ այդ պահից է սկսվել Շուշիի սողացող անկումը։
«Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ ու այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Որքան էլ տեղեկացված էի Շուշիի իրավիճակի բասացական դինամիկայի մասին, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում ու խոսակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման մասին լսելու առաջին արձագանքս պահանջն էր կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն պահեք Շուշին, Շուշին պահել ու հետ վերցնել։ Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորգրության պահը, հետո նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, հետո երբ մի քանի օրից վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք», – 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։