19 Հունիսի, 2023
Ուկրաինական «МИРОТВОРЕЦЬ» կայքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդգրկել է Ուկրաինայի թշնամիների ցանկում: Դա բացատրել են նրանով, որ Փաշինյանը մասնակցել է Ուկրաինայի դեմ հումանիտար ագրեսիայի գործողություններին:
Եւ դա հիմնավորում են Փաշինյանի մի շարք հակաուկրաինական ելույթներով, որոնք տպագրվել են տարբեր կայքերում եւ ռուսական ագրեսիան արդարացնելու փորձերով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո, Ուկրաինան մի շարք ռուսամետ գործիչների հայտարարեց երկրի թշնամի և ցուցակը հրապարակվեց վերոնշյալ կայքում:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես ներառվել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ։
Ցուցակում նա նշվում է, որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։ «Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին կայքում արված այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ  այս քաղաքացու կողմից գիտակցված արարքների մասին»,- ասվում է կենտրոնի կայքում արված հաղորդման մեջ։

 

Լրահոս